HYE
  • EST
  • RUS
  • ENG
  • LAV
  • LIT
  • UKR
  • FIN
  • FRA
  • DEU
  • ENG
  • HYE

Ինչպե՞ս արագ վաճառել okidoki-ում:

Վերջին փոփոխությունը՝ 21.10.2024

Նախ և առաջ անհրաժեշտ է գրել  պարզ ու գրավիչ վերնագիր։ Օգտագործեք հիմնաբառեր/ բանալի բառեր, որոնք կօգնեն Ձեր գովազդն ավելի արագ գտնել: Դրեք Ձեզ գնորդի փոխարեն և մտածեք, թե ինչ է նա գրելու, երբ նա փնտրի նմանատիպ ապրանք կամ ծառայություն կայքում։

Լուսանկարեք և ավելացրեք միայն որակյալ լուսանկարներ: Նկարահանելուց առաջ կարգի բերեք այն իրերը, որոնք պատրաստվում եք վաճառել։ Նկարահանեք լավ լուսավորության պայմաններում: Հիմնական լուսանկարը պետք է լինի ամենալավը: 

Ապրանքի կամ ծառայության նկարագրությունը պետք է լինի մանրամասն, հասկանալի և ճշգրիտ: Տեքստը բաժանեք պարբերությունների: Նկարագրեք ամեն ինչ ապրանքի կամ ծառայության վերաբերյալ: Ակտիվ օգտագործեք ներկառուցված խմբագրիչը: Մի մոռացեք, որ երկու լեզվով տեղեկատվությունը մեծացնում է պոտենցիալ գնորդների թիվը։

Ստուգեք  okidoki-ում նմանատիպ ապրանքների կամ ծառայությունների համար նշված գները:  Ձեր ակնկալիքների սանդղակը չափազանց մեծ մի դրեք։ Ընդունեք, որ շատ դեպքերում դուք չեք կարողանա իրերը վաճառել այն գնով, որով դրանք գնել եք: Եթե ​​ցանկանում եք արագ վահաճառել իրերը, իջեցրեք գինը։ 

Փոքր գումարի դիմաց կարող եք ձեր գովազդը դարձնել ավելի նկատելի և տարբերվել մյուսներից: Նույնիսկ փոքր ներդրումները բերում են շոշափելի արդյունքների։ Սա ինքներդ տեսնելու համար կարող եք համեմատել սովորական գովազդի և լրացուցիչ ծառայություններով գովազդի դիտումների վիճակագրությունը: 

Եթե տևական  ժամանակ չհաջողվի վաճառել ապրանքը կամ ուշադրություն գրավել ծառայության վրա, ապա անհրաժեշտ կլինի փոխել  Ձեր գովազդը՝ հիմնվելով այն գիտելիքների վրա, որն ընթացքում ձեռք եք բերել: 

Օգտակա՞ր էր հոդվածը