Ինչպես փոխել կամ ավելացնել հեռախոսահամար:
Ձեր okidoki-ի հաշվում կարող եք նշել մեկ կամ մի քանի հեռախոսահամար։ Համարը կարող է օգտագործվել մի քանի հաշիվներում։
Ինչպես ավելացնել հեռախոսահամար.
Մուտք գործեք Ձեր հաշվի «Կարգավորումներ» բաժին:
Սեղմեք «Փոփոխել»՝ ընթացիկ հեռախոսահամարի կոճակը:
«Ավելացնել հեռախոսահամար» դաշտում մուտքագրեք նոր հեռախոսահամարը:
Նշված համարին կուղարկվի սմս-հաղորդագրություն հաստատման կոդով: Մուտքագրեք կոդը: Եթե 1 րոպեի ընթացքում Ձեր նշված հեռախոսահամարին հաղորդագրություն չեք ստացել, անհրաժեշտ է կրկին փորձել:
Եթե սմս-հաղորդագրություն չեք ստանում համոզվեք, որ մուտքագրել եք ճիշտ հեռախոսահամար:
Այլ պատճառներ, թե ինչու հաղորդագրությունը կարող է չհասնել.
Ակտիվացրել եք «Գովազդային հաղորդագրություններ չստանալ» ծառայությունը (կամ Ձեր օպերատորի կողմից տրամադրվող/առաջարկվող նմանատիպ ծառայությունը):
Որոշ սիմ քարտեր չեն ունենում հողորդագրություն ստանալու հնարավորություն (օրինակ՝ iPad-ի տվյալների փաթեթներ):
Որոշ սարքեր նախատեսված չեն հաղորդագրություններ ստանալու համար:
Հեռախոսահամարի հաստատումը կարևոր է, որպեսզի այլ օգտատերերը չկարողանան Ձեր համարը նշել իրենց հայտարարություններում ինչպես նաև չստանաք անցանկալի զանգեր կամ հաղորդագրություններ։
Ձեր հաշվին կարող եք ունենալ մի քանի հեռախոսահամար: Կարող եք ընտրել և նշել դրանցից մեկը՝ բոլոր հայտարարությունների համար: Կամ կարող եք հեռացնել այն համարը, որը այլևս չեք օգտագործում։
Հեռախոսահամարը հնարավոր չէ հեռացնել, եթե այն օգտագործվում է հայտարարություններում: Այդ համարը հեռացնելու համար անհրաժեշտ է այն փոխարինել մեկ այլ համարով։