Անվճար տեղադրման սահմանաչափը այն անվճար հայտարարությունների քանակն է, որոնք հնարավոր է տեղադրել okidoki-ում 30 օրվա ընթացքում։ Երբ այդ սահմանաչափը սպառվում է, հայտարարությունները հնարավոր է տեղադրել միայն վճարովի տարբերակով:
Վճարովի հայտարարությունների նկատմամբ օգտատերերը ցուցաբերում են ավելի մեծ պատասխանատվություն, ուստի վճարով տեղադրված հայտարարությունները օգնում են ապահովել կայքում որակյալ առաջարկներ, ինչը հեշտացնում է գնորդների համար անհրաժեշտ ապրանքներն ու ծառայությունները գտնելը։ Այն բաժիններում, որտեղ վաճառողը տեղադրում է մեծ քանակությամբ հայտարարություններ և ստանում եկամուտ, տեղադրումները վճարովի են։ Մյուս բաժիններում անվճար տեղադրումները մնում են։
Ինչ է ընդհանուր սահմանաչափը
Ընդհանուր սահմանաչափը դա այն ընդհանուր անվճար հայտարարությունների քանակն է, որը հասանելի է 30 օրվա ընթացքում որոշակի բաժնում: Բացի այդ, որոշ ենթաբաժիններում գործում է իրենց սահմանաչափը: Ենթաբաժիններում տեղադրված հայտարարությունները նվազեցնում են նաև բաժնի ընդհանուր սահմանաչափը։
Օրինակ.
«Տուն և այգի» բաժնում սահմանաչափը 10 հայտարարություն է, իսկ «Կենցաղային տեխնիկա» ենթաբաժնում՝ 5։ Եթե դուք տեղադրեք 5 հայտարարություն կենցաղային տեխնիկայի մասին, ապա «Տուն և այգի» բաժնում կկարողանաք անվճար տեղադրել ևս 5 հայտարարություն։
Եթե ձեր անվճար հայտարարությունների քանակը սպառվել է, կարող եք օգտվել «Տեղադրման փաթեթից» (Пакет размещений): Որքան շատ հայտարարություններ տեղադրեք, այնքան մեծ կլինի զեղչը յուրաքանչյուր հաջորդ հայտարարության համար։