Ինչպես պաշտպանել Ձեր հաշիվը
Եթե չարամիտ օգտատերը ձեռք բերի հասանելիություն Ձեր հաշվին, նա կարող է, օրինակ, ծախսել Ձեր «Բալանս»-ում առկա գումարը կամ խաբել այլ օգտատերերին՝ Ձեր անունից հանդես գալով okidoki-ում:
Եթե դուք օգտագործում եք նույն գաղտնաբառը տարբեր ծառայությունների համար, խարդախը կարող է մուտք գործել Ձեր սոցիալական ցանցեր և վնաս պատճառել ամենուր, որտեղ կարողանա մուտք գործել:
Սա կարելի է կանխել, եթե պահպանեք անվտանգության պարզ կանոնները. ընտրեք հուսալի գաղտնաբառ, մի անցեք կասկածելի հղումներով և Ձեր անձնական տվյալները ոչ մեկի հետ մի կիսեք։
Չարագործները միշտ չէ, որ տեխնիկական միջոցներով են կոտրում հաշիվները: Նրանք երբեմն օգտագործում են հոգեբանական հնարքներ՝ համոզելով փոխանցել գաղտնի տվյալներ:
Խարդախները կարող են ներկայանալ որպես վստահելի անձ՝ օրինակ, աջակցման ծառայության աշխատակից կամ անվտանգության մասնագետ: Նրանք կարող են հորինել տարբեր իրավիճակներ՝ Ձեր գաղտնաբառը ստանալու համար:
Օրինակ՝
Ձեր հաշիվը արգելափակվել է, և գաղտնաբառն անհրաժեշտ է ապաբլոկավորման համար:
Պետք է անցնել ստուգում:
Ձեզ վրա բողոքներ են ստացվել:
Կարևոր խորհուրդներ.
Մի մուտք գործեք Ձեր հաշիվները անապահով ցանցերի միջոցով: Եթե օգտագործում եք Wi-Fi առանց գաղտնաբառի կամ այլ բաց ցանցեր, այդ պահին մի մտեք Ձեր հաշիվներ ծառայություններում կամ սոցիալական ցանցերում: Ձեր մուտքի տվյալները կարող են գողացվել:
Դա վերաբերում է նաև սարքերին, որոնք օգտագործվում են այլ մարդկանց կողմից, օրինակ՝ ընդհանուր աշխատանքային համակարգիչներին։
Խարդախների հետ շփման հիմնական նշանները.
Ձեզ խնդրել են փոխել Ձեր էլ. հասցեն: Խարդախները կարող են առաջարկել հասցե, որը պարունակում է «okidoki» բառը, որպեսզի նվազեցնեն ձեր զգոնությունը:
Ուշադրություն!
okidoki-ն երբեք չի խնդրի փոխարինել Ձեր էլ. հասցեն այլ հացեով:
Ստացել եք «նամակ okidoki-ից» հղումով: Նամակում կարող են առաջարկել՝ վերականգնել մուտքը պրոֆիլին, հաստատել Ձեր ինքնությունը և այլն: Այդպիսի հղումը կարող է տանել կեղծ մուտքի իբրև okidoki-ում: Եթե այնտեղ մուտքագրեք Ձեր մուտքի տվյալները, դրանք կհայտնվեն խարդախների ձեռքում:
Ուշադրություն!
Միշտ ստուգեք հղումները, որոնց Ձեզ առաջարկում են անցնել: Եթե կասկածներ կամ հարցեր ունենաք, ապա միանգամից խնդրում ենք դիմել մեր աջակցման ծառայությանը:
Ձեզ խնդրել են հայտնել գաղտնաբառը: Գաղտնաբառը Ձեր հաշվի ամենագաղտնի տեղեկությունն է: Այն չի կարելի հայտնել ոչ մեկին, նույնիսկ եթե զանգում են և ներկայանում որպես աջակցման աշխատակից կամ անվտանգության մասնագետ։
Ուշադրություն!
okidoki-ի աշխատակիցները երբեք չեն խնդրի Ձեր հաշվի գաղտնաբառը: Այս տվյալները պետք են միայն խարդախներին։