Մի օգտագործեք հայտնի արտահայտություններ, տարածված անուններ կամ անձնական տվյալներ, քանի որ այդպիսի գաղտնաբառերը հեշտությամբ կարող են կոտրվել: Նույնիսկ եթե ավելացնեք թվեր կամ նշաններ, դրանից գաղտնաբառը ավելի հուսալի չի դառնա:
Հուսալի գաղտնաբառ կարելի է ստեղծել հետևյալ կերպ.
Օգտագործեք պատահական արտահայտություն՝ առանց բացատների: Այսպիսի գաղտնաբառը հեշտ կլինի հիշել, բայց դժվար կլինի կոտրել:
Համադրեք տառեր, թվեր և նշաններ: Գաղտնաբառում օգտագործեք մեծատառեր, փոքրատառեր, թվեր և հատուկ նշաններ՝ խառնելով դրանք։
Օգտագործեք բառեր, որոնց կապը միայն դուք կհասկանաք: Ընտրեք բառեր կամ արտահայտություններ, որոնք ունեն անձնական նշանակություն ձեզ համար, բայց ակնհայտ չեն ուրիշների համար։
Օգտագործեք գաղտնաբառերի գեներատորներ: Խորհուրդ է տրվում վստահել գաղտնաբառերի ստեղծումը ճանաչված ընկերությունների ծրագրերին, այլ ոչ թե առաջին պատահած կայքերին։
Մի օգտագործեք գաղտնաբառում անձնական տեղեկատվություն, որը կարելի է գտնել ինտերնետում՝ Ձեր անուն, ազգանուն կամ ծննդյան ամսաթիվ:
Մի գրեք ձեր okidoki-ի գաղտնաբառը սթիքերների, նոթատետրերի կամ համակարգչի փաստաթղթերի մեջ: Եթե անհանգստանում եք, որ չեք կարողանա այն հիշել, օգտագործեք գաղտնաբառերի կառավարիչ: Սա ծրագիր է, որը կոդավորում է Ձեր տվյալները և պահում դրանք անվտանգ:
Անմիջապես փոխեք ձեր գաղտնաբառը, եթե նկատում եք կոտրման որևէ նշան, նույնիսկ փոքր:
Ճիշտ կլինի փոխել գաղտնաբառը ոչ միայն okidoki-ի, այլև Ձեր էլ. փոստի, սոցիալական ցանցերի և այլ ծառայությունների համար:
Օգտագործեք տարբեր գաղտնաբառեր:
Մի օգտագործեք նույն գաղտնաբառը Ձեր էլ. փոստի, սոցիալական ցանցերի և okidoki-ի հաշվի համար: Եթե խարդախը կարողանա կոտրել թեկուզ մեկ հաշիվ, նա կարող է մուտք գործել բոլոր այն ծառայություններում, որոնք դուք օգտագործում եք: